18:25 31 հոկտեմբերի, 2013Ոճաբաններն ու դիմահարդարներն անընդհատ խելագար եւ հաճախ հետաքրքիր քայլերի են գնում՝ ինքնատիպ եւ նոր կերպարներ ստեղծելու համար:
Եվ ահա «պատմությունը կանանց» կոպերին պատկերելու՝ վերջերս ի հայտ եկած միտումը, կարծես, դուր է եկել միլիոնավորների: Եվ եթե ոմանց smokeyeyes-ը դեռեւս նորաձեւ է թվում, շտապենք հիասթափեցնել, քանի որ իսրայելցի նկարիչ Տալա Պելեգայի ստեղծած նոր ուղղությունն արագորեն մեծ տարածում է ստանում:
Նկարիչը պարզ վրձնով եւ դիմահարդարման միջոցներով կոպերին եւ աչքերի շուրջն անհավանական գեղեցիկ նկարներ է ստեղծում: Այս ուղղությունը գրավել է beauty-art-ի բազմաթիվ ոճաբանների ուշադրությունը:
NEWS.am STYLE-ն առաջարկում է հիանալ «աչքերի վրա արված» ինքնատիպ գեղեցկությամբ:










