Քրիստեն Ստյուարտը զրկվել է մրցանակից․ ի՞նչ է կապ ունի արքայազն Ուիլյամը

13:14   5 փետրվարի, 2022

Արքայադուստր Դիանայի մասին պատմող «Սպենսեր» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել է Քրիսեն Ստյուարտը, դարձել է անցյալ տարվա ամենաքննարկվող պրեմիերաներից մեկը: Եվ չնայած այն բանին, որ Կկինոնկարը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնին՝ ոսկե առյուծի համար, այն անտեսել է BAFTA մրցանակաբաշխությունը, որի նախագահը արքայազն Ուիլյամն է:

Քրիստեն Ստյուարտի երկրպագուները այս լուրը խիստ բացասական են ընդունել։ Նրանց կարծիքով՝ ամբողջ մեղքը արքայազն Ուիլյամի միջամտությունն է, որը բացասաբար է վերաբերվում իր մոր մասին բայոպիկներին։ «Եթե նրան դուր չի եկել Էմմա Կորրինը «Թագը» սերիալում, ապա ով է որոշել, որ իրեն դուր կգա Քրիստեն Ստյուարտը», «Դա հենց արվել է Ուիլյամի խնդրանքով։ Բայց մյուս կողմից, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու BAFTA-ն գնաց այդ քայլիւն», -  գրել են Twitter-ի օգտատերերը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ», «Մի նայիր վեր», «Դյունա», «Մատուտակով պիցցա» եւ «Շան իշխանությունը» կինոնկարները:

Հիշեցնենք, որ Քրիստեն Ստյուարտը գլխավոր դեր է խաղացել Պաբլո Լարաինի «Սպենսեր. արքայադուստր Դիանայի գաղտնիքը» ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Վենետիկի կինոփառատոնում։ Ժապավենը պատմում է 1991 թվականի իրադարձությունների մասին, երբ Սուրբ Ծննդյան նախօրեին Լեդի Դին հասկացավ, որ Չարլզի հետ իրենց ամուսնությունն այլեւս փրկում չունի: Հենց այդ օրերին Դիանան որոշեց ամուսնալուծվել Ուելսի արքայազնից։ Ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն նոր սահմանափակող ժամկետների պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամանակով:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE