Ջիջի Հադիդն առաջին անգամ մեկնաբանել է Զեյն Մալիկի հետ բաժանումը

16:08   5 փետրվարի, 2022

Նախորդ աշնանը հայտնի էր դարձել Ջիջի Հադիդի եւ Զեյն Մալիկի բաժանման մասին։ Պատճառը՝ երգչի եւ մոդելի մոր՝ Իոլանդա Հադիդի միջեւ կոնֆլիկտն էր։ Պարզվել է, որ Մալիկը ձեռք է բարձրացրել նրա վրա։ Նախօրեին մոդելն առաջին անգամ մեկնաբանել է իր երեխայի հոր հետ հարաբերությունների խզումը։

Ջիջին դարձել է InStyle մարտյան համարի հերոսուհին։ Լրագրողների հետ զրույցում մոդելը պատմել է, որ մի քանի դաս է սովորել նախկին սիրեցյալի դավաճանությունից հետո։ «Երբ մենք ժամանակ ենք անցկացնում մարդկանց հետ, պետք է պարզապես գնահատել դա, ընդունել եւ փորձել ինչ-որ օգտակար բան քաղել այդ պահերից։ Նույնիսկ, եթե ծանր ու բարդ է, ապա դրանում հրաշալի բան գտեք», - ասել է նա։

Մոդելը նաեւ պատմել է, որ դուստրն ապագայում ինքն է որոշելու, թե ինչ մասնագիտություն ընտրի։ «Գիտեք, նա կանի այն, ինչ ուզում է։ Նա կարող է լինել նույնիսկ տիեզերագնաց, եթե նա ցանկանա դա։ Չգիտեմ», - հավելել է մոդելը։

 

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE