«Նազէ». հայկական անկողնային պարագաներ արտադրող բրենդ՝ հարմարավետության և մինիմալիզմի մասին

12:15   5 փետրվարի, 2022

Հայկական անուն, հայկական բրենդ՝ հատուկ առաքելությամբ. չնայած ընդամենը մեկ տարվա գոյությանը՝ «Նազէ» բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության անկողնային պարագաներ, հասցրել է ոչ միայն ձեռք բերել մեծ պահանջարկ ու վաճառք, այլև՝ մերժել թուրքականն ու ապացուցել, որ հայկականն այլեւս մրցունակ է:

«Նազէ»-ն «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ի սոցիալական նախաձեռնություններից է, որը միավորում է հիմնադրամի «Կարուձև» ուսումնական ծրագրի շրջանավարտներին` մասնագիտությունից զատ նրանց տալով արժանապատիվ աշխատանքի հնարավորություն։

_DSC0836f.jpg (13.06 MB)

«Նազէ»-ի հետեւում ստեղծագործ ու ուժեղ կանայք են, իսկ հիմքում՝ բարձրորակ գործվածքներ (բամբակ, սատին) եւ տեղական իդեալական կար։

«Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ն ունի կրթական ծրագիր՝ նախատեսված հիմնադրամի այն շահառուների համար,   ովքեր պատրաստ են եւ ուզում են ձեռք բերել նոր մասնագիտություն։ Այդ ծրագիրը 2011  թվականից էինք իրագործում, բայց անցած տարի ստեղծեցինք արտադրամաս, որտեղ այս պահին աշխատում են  ուսումնական ծրագրի լավագույն շրջանավարտները եւ ոչ միայն, դե իսկ մենք անվերջ մեծանում ու զարգանում ենք՝ աշխատատեղեր ստեղծելով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց  «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը:

_DSC0786f_edited.jpg (154 KB)

«Ունեինք կարի արտադրամաս եւ ուսումնասիրելով շուկան՝ մեր թիմը որոշեց ստեղծել հայկական արտադրության բարձրորակ անկողնային պարագաներ, որոնք պատրաստված են ոչ թուրքական հումքից, ինչը շատ կարեւոր է: Քանի որ անկողնային պարագաների արտադրության ոլորտում մեծ բաց կա Հայաստանում.  դրանք հիմնականում ներմուծվում են Թուրքիայից: Ցավոք՝ շատերը գիտակցված, ոմանք՝ չգիտակցված հենց դա էին գնում, որովհետև այլընտրանք չունեին, եթե, իհարկե, խոսքը բրենդային տեսականու մասին չէ: Իսկ մենք հումքը ներմուծում ենք Ուզբեկստանից, Ռուսաստանից, շուտով նաեւ Չինաստանից»,-հավելեց ընկերության փոխտնօրենը:

_DSC0907f.jpg (178 KB)

«Նազէ»-ն իր սպառողին առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց եւ ընտանեկան անկողնային հավաքածուներ՝ տարբեր որակի եւ, համապատասխանաբար, տարբեր գների, իսկ դիզայնի հարցում բրենդի հիմնադիրները նախապատվությունը տալիս են պարզությանն ու մինիմալիզմին՝ խուսափելով շատ վառ գույներից ու ակտիվ պրինտներից:

Բրենդի առանձնահատկություններից է նաեւ այն, որ թիմը փորձում է հնարավոր ամենակարճ ժամկետում ստանալ հաճախորդի նախընտրած չափսի անկողնային հավաքածուն՝ լինի դա մեկտեղանի, երկտեղանի, թե ընտանեկան, եւ առաքում է նշված հասցեով՝ առանց ավելորդ անհարմարությունների։

9.jpg (263 KB)

«Սկզբնական շրջանում մենք կտորները ոչ մեծ քանակությամբ էինք գնում, քանի որ մտավախություն ունեինք, որ, միգուցե, արտադրանքը պահանջարկ չունենար։ Հիմա արտադրական ծավալները մեծացել են, ու յուրաքանչյուր մոդել կարվում է միանգամից մեծ քանակով: Սկզբում ունեինք ընդամենը 6 մոդել, այս պահին շուրջ 15 մոդել ունենք: Ուրախալի է նաև այն փաստը, որ մեր թիմը մեծացել է: Այս ամենն, իհարկե, վաճառքի ծավալների մեծացման շնորհիվ է եղել, արդյունքում «Նազէ»- ն ընդլայնում է նաեւ իր տեսականին. անկողնային պարագաներից զատ ներկայացնում է նաեւ հայկական արտադրության սփռոցներ, գոգնոցներ, սրբիչներ եւ փայտե ձեռագործ շերեփներ»։

Բրենդն առայժմ պատվերները կատարում է առցանց տարբերակով՝ «Նազէ»-ի ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերի միջոցով:

2.jpg (315 KB)

image00002_edited-1.jpg (261 KB)

image00003.jpeg (409 KB)

image00004.jpeg (295 KB)

image00005.jpeg (332 KB)

image00006.jpeg (296 KB)



© NEWS.am STYLE