Արեւայրուք, լողազգեստ․ Եվա Ռիվասի լուսանկարը ծովափնյա հանգստից

10:47   6 փետրվարի, 2022

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։

272051735_1111310112937730_2260393767225694970_n.webp(1).jpg (231 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Եվան կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Նա կրում է սեւ-սպիտակ գույների համադրությամբ լողազգեստ, ինչն ընդգծել է նրա ասլացիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Եվան սեւ բիկինի էր կրում, որը համադրել էր վանդկավոր վերնաշապիկի հետ։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում նշել էր, որ կադրերը մշակման ենթարկված չեն։ «Բնությունն անզուգական է, այնպես չէ՞։ Տեսանյութն առանց մշակման ու ֆիլտրերի»,- գրել էր Ռիվասը։



© NEWS.am STYLE