«Ինչքան կարող եք շատ ժամանակ անցկացրեք ու սիրեք երեխաներին․․․ շուտ են մեծանում»․ Գնել Ուլիխանյան

12:41   6 փետրվարի, 2022

Դերասան Գնել Ուլիխանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում, հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան տեսանյութով։

View this post on Instagram

A post shared by Gnel Ulikhanyan (@gnel_ulikhanyan)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանը, ով տեւական ժամանակ է ապրում է ԱՄՆ-ում, պատկերված է դստեր՝ փոքրիկ Մալվինայի հետ։ Հայր ու դուստր զբոսնում են։ «Ինչքան կարաք շատ ժամանակ անցկացրեք ու սիրեք երեխեքին, էնքան շուտ են մեծանում», - հրապարակումը մակագրել է Գնելը։

272286480_405075188085280_5525578040486311617_n(1).jpg (134 KB)

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերին կից երիտասարդ հայրիկը գրել էր․ «Իսկականից, որ Աստծու պարգեւ», ապա հավելել էր «#իմաղջիկ #նրբություն» հեշթեգերը։ Դերասանի երկրպագուներն ու հետեւորդները բազում հիացական մեկնաբանություններ էին կատարել․ «Աստված պահապան լինի պապայի սիրուն աղջկան...»։



© NEWS.am STYLE