Որտեղ եւ երբ տեղի կունենա Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի հարսանիքը

12:02   6 փետրվարի, 2022

Ոչ այնքան վաղուց Ռիհաննան եւ նրա ընտրյալը՝ A$AP Rocky-ն երկրպագուներին ուրախացրել են երգչուհու հղիության մասին լուրով: Զույգն առաջին անգամ ծնող կդառնա։ Այդ մասին նրանք որոշել են հայտնել լրատվամիջոցների համար ֆոտոշարքի միջոցով, իսկ հետո արդեն Ռիհաննան հայտնել է Instagram-ում՝ ցուցադրելով իր կլորիկացած որովայնը։

259199777_505611917654703_8803955770132914733_n.jpg (236 KB)

Զույգի երկրպագուները վաղուց սպասում են Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի հարսանիքին: Այս տարի բոլորը հույս ունեին, որ ռեփերը, այնուամենայնիվ, երգչուհու առաջարկություն կանի: Եվ նրանց հույսերն արդարացան։ Նախօրեին Daily Mail-ի աղբյուրները պատմել են, որ ապագա ծնողները պլանավորում են ամուսնանալ երեխայի ծնվելուց անմիջապես հետո։ Արարողությունը տեղի կունենա Բարբադոսում՝ Ռիհաննայի հայրենիքում։ Հաղորդվում է նաեւ, որ երկրի վարչապետ Միա Մոտելին կլինի նորածնի կնքամայրը։ Նշենք, որ նախորդ տարի Ռիհաննան արժանացել էր Բարբադոս հանրապետության ազգային հերոսի կոչման։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE