16:42 6 փետրվարի, 2022Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Օլյան, որն այժմ նկարահանվում է «Երդում» հեռուստասերիալում, կրում է սեւ գույնի տաբատ, կանաչ բլուզ, բաց երանգի փքաբաճկոն, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկի մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Կյանքն այն է, ինչ անցնում է մեր կողքով, մինչ մենք պլաններ ենք կազմում... Ես չեմ ասել, Ջոն Լենոնն ա ասել, բայց նենց համաձայն եմ․․․», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում Օլյան սեւ հագուստ էր կրում։ «Երբ դեռ 75 կիլոգրամ էի»,- հրապարակումը մակագրել էր երկու երեխաների երիտասարդ մայրիկը։
Լուսանկարը՝ nnikollo