Թափանցիկ տոպ, ընդգծված գոտկատեղ․ Շողեր Թովմասյանի նոր լուսանկարը

15:49   6 փետրվարի, 2022

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

273071741_1556858861354403_8035948473247113870_n.jpg (64 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակումհասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում դերասանուհին կրում է կաթնագույ, թափանցիկ տոպ, որն ընդգծել է նրա նեղ ու սլացիկ գոտկատեղը, ջինսե տաբատ։ Շողերն արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

272205869_303242608433199_6264469772939893999_n(1).jpg (292 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր տոպ, ինչը համադրել էր կաշվե տաբատի եւ երկարաճիտների հետ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Շողերի կերպարն ամբողջական էին դարձնում ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չէր մակագրել։



© NEWS.am STYLE