Փետրվարյան պրեմիերաները․ արժե կինոթատրոն հաճախել

13:13   7 փետրվարի, 2022

«Լուսնի անկումը»

Падение Луны.jpg (75 KB)

Լուսնի անկման ժամանակ առեղծվածային մի ուժ շեղում է Լուսինն իր ուղեծրից, ինչը հանգեցնում է Երկրի հետ բախման։ Իսկ շաբաթներ առաջ ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Ջո Ֆաուլերը արդեն համոզված էր, որ ինքն ունի  բոլորին փրկելու բանալին, սակայն նրան հավատում են միայն երկու հոգի՝ նախկին տիեզերագնաց Բրայան Հարփերը և դավադրության տեսաբան Ք.Ս. Հաուսմենը:

Պրեմիերան փետրվարի 3-ին է:

«Անչարթեդ»

Анчартед (1).jpg (79 KB)

Ֆիլմը պատմում է խաղերի նախապատմությունը, որտեղ Հոլանդը խաղում է կրտսեր Դրեյքի դերում՝ ցույց տալով մեզ մանրամասներ, թե ինչպես է նա եկել Սալիի հետ հանդիպելու և ընկերանալու:

Պրեմիերան փետրվարի 10-ին է:

«Մահը Նեղոսի վրա»

Смерть на Ниле.jpg (111 KB)

Հերքյուլ Պուարոն Նեղոսում արձակուրդի ժամանակ պետք է հետաքննի հերթական խճճված սպանությունը

Պրեմիերան փետրվարի 10-ին է:

«Ստվերների խաղը»

Игра теней.jpg (87 KB)

Կառավարության օպերատիվ աշխատող Թրևիս Բլոկը հազիվ էր հաշտվել իր ստվերային անցյալի հետ, երբ հայտնաբերում է մի դավադրություն, որն ուղղված է ԱՄՆ-ի բնակչության դեմ:

Պրեմիերան փետրվարի 23-ին է:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE