Քայլի Ջենները երկրորդ անգամ մայր է դարձել

09:01   7 փետրվարի, 2022

Իրապատում-շոուի ամերիկացի աստղ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Այս մասին մոդելը հայտնել է իր ինստագրամյան էջում։

Քայլին հրապարակել է նորածնի ձեռքի լուսանկարն ու գրել՝ 2.02.22։ Քիմ Քարդաշյանի քույրը նաեւ կապույտ սրտի տեսքով էմոջի է օգտագործել, ինչից կարելի է ենթադրել, որ զույգը որդի է ունեցել։

1080x933_0xac120003_7246558281644196775.jpg (84 KB) 

Ի դեպ, Քայլի Ջենները 2017թ․-ից հանդիպում է ռեփեր եւ պրոդյուսեր Թրեւիս Սքոթի հետ։ 2018թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։



© NEWS.am STYLE