Դմիտրի Նագիեւը կարող է դառնալ ՈւՀԱ-ի նոր հաղորդավարը

19:12   7 փետրվարի, 2022

Ռուս հայտնի շոումեն Դմիտրի Նագիեւը Ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգայի առաջին խաղերի ընթացքում կփոխարինի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին։ Հեռուստախաղի անփոփոխ հաղորդավարը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին YouTube-յան ալիքում հայտնել է դերասան Դենիս Կոսյակովը։

271133563_228432159453853_6793518764714792960_n-680x453.jpg (55 KB)

«Ողջույն, սիրելիներս։ Գաղտնիքը բացահայտված է։ Ես գիտեմ, թե հիմա ով է վարելու Ուրախների եւ հնարամիտների ակումբը։ Եվ այսպես, ՈւՀԱ-ի նոր հաղորդավարը կլինի Դմիտրի Նագիեւը»,- հայտնել է Կոսյակովը։

Ալեքսանդր Մասլյակովը ՈւՀԱ-ն վարում է 1964թ․-ից։ Այս տարիների ընթացքում նա ոչ մի անգամ ոչ մի խաղ բաց չի թողել։ Ավելի վաղ Ալեքսանդր Վասիլեւչը հայտնել է, որ խաղը կվարեն «մարդիկ, որոնք օտար չեն ՈւՀԱ-ին եւ հայտնի խաղացողներ»։ Ենթադրվում էր, որ Մասլյակովի փոխարեն բեմ կբարձրանա դերասան Իվան Ուրգանտը։ Խաղի նկարահանումները տեղի կունենան փետրվարի կեսերին։

 



© NEWS.am STYLE