«Զանգել է ու հարցրել՝ որտեղի՞ց գտնել». Վիկտորյա Բոնյան Քսենիա Սոբչակին մեղադրել է թմրանյութեր օգտագործելու մեջ

12:12   8 փետրվարի, 2022

Բլոգեր Վիկտորյա Բոնյան լրագրող Քսենիա Սոբչակին առաջարկել է թմրանյութերի օգտագործումը պարզելու նպատակով թեստ հանձնել․ Սոբչակը նրան մեղադրել է նիհարելու նպատակով արգելված նյութ պարունակող Սան Պեդրո կակտուս օգտագործելու մեջ, հայտնում է Ren-tv-ն։

«Քսենիա, դու պատրա՞ստ ես մազի նմուշ հանձնել հետազոտության համար։ Ես կարող եմ հանձնել թեկուզ հենց հիմա։ Երբ պատրաստ լինես, գրիր։ Դու գիտես իմ հեռախոսահամարը։ Ես կարող եմ քո անձնական նարկոլոգը դառնալ»,- Սոբչակին դիմել է Բոնյան։

«Դոմ 2» շոուի նախկին մասնակիցը հիշել է այն մասին, թե ինչպես «երկար տարիներ առաջ» իրեն է զանգահարել Սոբչակը, որը հարցրել է, թե «որտեղ է հնարավոր սպիտակ» գտնել։ Հեռուստահաղորդավարուհին պատասխանել է, որ թմրանյութերով չի հետաքրքրվում։

«Դրանից հետո Սոբչակն ինձ այլեւս չի զանգել։ Դա շատ տարիներ առաջ էր, ես լռել եմ այդ մասին, բայց հիշել եմ այդ զանգը, քանի որ այդ տեղեկատվությունը մի օր կարող էր պետք գալ, եւ այն պետքական եղավ»,- նկատել է Բոնյան։



© NEWS.am STYLE