Սվետլանա Լոբոդան վարակվել է կորոնավիրուսով

19:02   8 փետրվարի, 2022

Երգչուհի Սվետլանա Լոբոդան հիվանդացել է COVID-19-ով, ինչի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial)

Նա կորոնավիրուսի պատճառով ստիպված է հետաձգել համերգը Բելառուսում։ «Ընկերներ, ես հիվանդացել եմ։ Ցավոք, ես բացառություն չեմ։ Շատ եմ ցավում, բայց ստիպված են հետաձգել համերգը «Մինսկ-Արենայում»»,- գրել է նա։

Նա վստահեցրել է, որ «ամեն ինչ լավագույնս» կլինի եւ արտահայտել է սերը երկրպագուների հանդեպ։ Լոբոդան հավելել է, որ բոլոր տոմսերը գործում են, ոչինչ հարկավոր չէ փոխել կամ հանձնել։



© NEWS.am STYLE