22:12 8 փետրվարի, 2022Դերասանուհի Զենդայան պատմել է «Էյֆորիա» սերիալի երկրորդ եթերաշրջանի հինգերորդ էպիզոդի նկարահանումների ժամանակ ստացած ոտքի վնասվածքի մասին:
Entertainment Weekly-ի փոխանցմամբ՝ սպիները դերասանուհին ստացել է այն ժամանակ, երբ նրա հերոսուհի Ռուն ոտքով կոտրում է քրոջ սենյակի դուռը՝ փորձելով գտնել թաքցված թմրանյութերը։ «Բարդ օր էր։ Ես վնասվածք ստացա։ Ոտքերիս վրա սպիներ են մնացել, մի քանի կապտուկներ են եղել», - հիշում է Զենդայան։
Սեմ Լեւինսոնի «Էյֆորիայի» առաջին եթերաշրջանը թողարկվել է 2019 թվականին։ Երիտասարդների, կախվածության եւ հարաբերությունների մասին սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 10-ին HBO Max-ում:
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Matt Winkelmeyer/Getty Images