19:43 9 փետրվարի, 2022Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը վառ բլուզ է կրում, որը համադրել է սեւ գլխարկի հետ։ Օլյան արձակել է մազերն ու բնական շպար է նախընտրել։ «Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան վստահությունը, որ նա գեղեցիկ է։ Սոֆի Լորեն»,- մեկնաբանություններում գրել է Օլյան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Օլյան սեւ տաբատ էր կրում, կանաչ բլուզ, փետրաբաճկոն, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկի մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ «Կյանքն այն է, ինչ անցնում է մեր կողքով, մինչ մենք պլաններ ենք կազմում... Ես չեմ ասել, Ջոն Լենոնն ա ասել, բայց նենց համաձայն եմ․․․», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին։