17:48 9 փետրվարի, 2022Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան պուտավոր զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Նրա կերպարն ամբողջական է դարձել արտահայտիչ շպարը։ «Դատարկություն… Անսահման կարոտ ու ցավ… Ինչո՞վ փոխարինել, ո՞նց…»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Արմինկան սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ Երգչուհին, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Միշտ էլեգանտ ու անկրկնելի»։