«Խարդախը Tinder-ից» վավերագրական ֆիլմը գլխավորել է Netflix-ի վարկանշային աղյուսակը

19:12   9 փետրվարի, 2022

«Խարդախը Tinder-ից» վավերագրական ֆիլմը գլխավորել է Netflix սթրիմինգային հարթակի՝ ամենշաբաթյա ամենադիտված նախագծերի ցանկը, հայտնում է Deadline-ը։

Ժապավենը հարթակի վարկանշային աղյուսակը գլխավորել է նախորդ շաբաթ։ Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում այն դիտվել է 45,8 միլիոն ժամ եւ 92 երկրում ներառվել է տասն ամենահաջողակ նախագծերի ցանկում։

Ժապավենը պատմում է այն մասին, թե ինչպես է Շիմոն Հայութը, որը Tinder ծանոթությունների հավելվածում ներկայացել է որպես Սայմոն Լեւիեւ, շփվել տարբեր երկրներում ապրող կանանց հետ եւ խաբեության ճանապարհով կարողացել նրանցից 10 միլիոն դոլար ստանալ։ Խաբեության եղանակով ստացված գումարները Հայութը ծախսել է այլ կանանց հետ հանդիպումների եւ շքեղ կենսակերպի վրա։



© NEWS.am STYLE