Խնդիրներ, որոնք միայն ինտրովերտները կհասկանան

21:12   11 փետրվարի, 2022

1. Այնպիսի զգացողություն է, որ դուք շատ հեռու եք, այնքան խորասուզված ձեր մտքերում, որ նույնիսկ տարրական ամենօրյա գործերն եք մոռանում անել: Դուք պարզապես կարծում եք, թե արդեն արել եք դրանք, քանի որ նման մտադրություն եք ունեցել:

2. Ձեզ համար շատ դժվար է ընկերական հարաբերություններ պահպանել ձեր նախկին սիրեցյալի հետ, մանավանդ եթե նա՛ է ձեզ լքել: Չէ՞ որ դա այն մարդն է, ում դուք վստահել եք, ում առաջ դուք, լինելով ինտրովերտ, որոշել եք բացել ձեր հոգին:

3. Դուք նախընտրում եք մտածել, այլ ոչ թե խոսել: Մարդիկ միշտ զարմանում են, թե ինչու եք այդքան լուռումունջ, ու նույնիսկ կարծում են, թե դուք պարզապես ձանձրանում եք իրենց հետ: Բայց իրականում այդպես չէ:

4. Քանի որ դուք նախ մտածում եք, հետո՝ խոսում, դուք երբեք առաջինը չեք սկսում խոսակցությունը: Աշխատավայրում գործընկերները կարծում են, թե դուք ոչ մի մտահղացումներ չունեք, որ դուք առհասարակ մտքերով իրենց հետ չեք ու սավառնում եք հեռուներում: Ձեզ համար դժվար է թիմում աշխատելը, չէ ՞ որ դուք գիտեք, որ ինքնուրույն կարող եք ավելի լավ անել ձեր գործը՝ խուսափելով ավելորդ նյարդայնացնող հանգամանքներից:

5. Երբեմն ձեր մասին առաջին տպավորությունը դրական չէ: Անծանոթ մարդկանց դուք կարող եք գոռոզ, մեծամիտ ու եսակենտրոն թվալ՝ չնայած իրականում ձեզ համար պարզապես դժվար է նոր մարդկանց հետ անկեղծանալը:

 

Աղբյուր՝ Creu 



© NEWS.am STYLE