23:09 9 փետրվարի, 2022«Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեմենովիչը նպատակ է դրել դառնալ իսկական գեղեցկուհի։ Երգչուհին որոշել է լիպոսակցիա անել, որպեսզի փոքր-ինչ նվազեցնի մարմնի ծավալները։ Մասնավորապես, հեռացնել ավելորդ հեղուկը, կզակի եւ նախաբազուկի հատվածների ճարպը։ Արդյունքն արդեն գերազանցել է սպասումները, սակայն դեռ պետք է վերականգնողական կուրս անցնել։ Ամեն ինչի մասին երգչուհին մանրամասն պատմել է Instagram-ում։
Պլաստիկ վիրահատության անցկացման պահից անցել է գրեթե մեկ շաբաթ։ Սեմենովիչը խոստովանել է. իրեն հիանալի է զգում։ Բժիշկը գոհ է, վերջնական ստուգումը լավ է անցել։ Բայց, վերականգնողական կաթիլայիններից, ինչպես նաեւ դեմքի, թեւերի հատվածներում ավելորդ մաշկը ձգող հատուկ հանդերձանքից խուսափել չի ստացվել։
«Այսօր ողջ օրը մի փոքր թուլություն եմ զգում, բայց դա նորմալ է վիրահատությունից հետո։ Գիշերը վատ եմ քնել։ Ահա, եկել եմ տուն, պառկած եմ իմ «դնչկալով»։ Բայց ոչինչ, քիչ է մնացել։ Մեկ շաբաթ անց ես այն կհեռացնեմ», - ասել է վերափոխված 43-ամյա արտիստուհին։