«Խոսքեր չկան». Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը

14:15   10 փետրվարի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

273239682_249787354010477_6070843574971083478_n.jpg (88 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը բաց գույնի կոստյում է կրում։ Անահիտը հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Նա կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տարբերվող», «խոսքեր չկան»։

Anahiy.jpg (107 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտը սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր սեւ տաբատի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր շարֆը։ Անահիտ Սիմոնյանը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ ու նուրբ»։



© NEWS.am STYLE