Շաքարի ամենաբարձր պարունակությամբ 5 բանջարեղեն, որոնք պետք է զգույշ օգտագործել

20:08   13 փետրվարի, 2022

Եգիպտացորեն

Եգիպտացորենը պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր, ինչպիսիք են մագնեզիումը, ֆոսֆորը, երկաթը, կալիումը, վիտամիններ E-ն, B-ն եւ A-ն։ Այս բանջարեղենը նաեւ շատ շաքար եւ օսլա է պարունակում, այնպես որ դուք պետք է ուշադիր լինեք դրա օգտագործման հարցում։

Կարտոֆիլ

Բոլորը սիրում են ցանկացած ձեւով պատրաստված կարտոֆիլ։ Մեծ քանակությամբ օսլայի պարունակությունն արագ բարձրացնում է արյան շաքարի մակարդակը։ Բացի այդ, բանջարեղենը շատ կալորիական է, այնպես որ դրա սպառումը նվազագույնի հասցրեք:

Գազար

Այո, գազար։ Այն կալիումի, կալցիումի, երկաթի, բետա-կարոտինի պահեստ է: Թեեւ այս բանջարեղենը շատ կալորիական չէ, բայց այս բոլոր կալորիաները գալիս են հենց շաքարից, որն այն պարունակում է: Հետեւաբար, փորձագոտները խորհուրդ չեն տալիս չարաշահել։

Սոխ

Անսպասելի է, բայց փաստ։ Ավելին, այս բանջարեղենը շաքարավազի պարունակության ռեկորդակիր է (100 գրամում գրեթե 6 գրամ): Այնպես որ, եթե Դդուք չեք սիրում սոխ, կարող եք հրաժարվել դրանից։

Ճակնդեղ

Անկասկած, ճակնդեղը եւս մեկ օգտակար բանջարեղեն է: Վիտամինների եւ միկրոէլեմենտների պահեստ է։ Այն 100 գրամում պարունակում է մոտ 9 գրամ շաքարավազ։ Դրանից հրաժարվել չարժե, բայց հետեւեք քանակին։

 

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE