Անջելինա Ջոլին ԱՄՆ Սենատին կոչ է արել թարմացնել ընտանեկան բռնության մասին օրենքը

23:02   10 փետրվարի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ԱՄՆ Սենատին կոչ է արել թարմացնել կանանց նկատմամբ բռնության մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ջոլին սենատորներին բացատրել է՝ ինչ է մտածում բոլոր նրանց մասին, «ում վիրավորողները ստիպել են անզոր զգալ, եւ այն համակարգին, որը չի կարող պաշտպանել նրանց»:

«Երբ Կոնգրեսը լռում է, տասնամյակներ ծախսելով կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի նորացման վրա, աճում է անօգուտ զգացողությունը։ Դու կարծում ես, որ վիրավորողը ճիշտ է, ես ոչինչ չարժեմ: Այդ պատճառով այս օրենքն ընդունելն այս տարի ԱՄՆ սենատորների համար կարեւորագույն խնդիրներից մեկն է», - ասել է Անջելինան։

Դերասանուհուն Կապիտոլիումի բլուր այցելության ժամանակ աջակցել է նրա դուստրը՝ Զահարա Մարլի Ջոլին-Փիթը։

Խոսքը Violence Against Women Act (VAWA) օրենքի մասին է, որը մշակվել է կանանց նկատմամբ ֆիզիկական եւ սեռական բռնությունը կանխելու եւ դադարեցնելու համար, զոհերին օգնելու համար ավելի որակյալ օգնություն ստանալու, իսկ իրավապահ մարմիններին`ագրեսորներին ակտիվորեն պատժելու համար: 2018 թվականին օրենքի գործողության ժամկետը լրացել է։



© NEWS.am STYLE