Երբ ձեռքերը մատնում են տարիքը․ դրանք երիտասարդացնելու 3 եղանակ

19:11   12 փետրվարի, 2022

Դիմակներ

Սնուցող դիմակներն անհրաժեշտ են ձեռքերին այնպես, ինչպես դեմքին։ Բյութի շուկայում կարելի է գտնել հսկայական քանակությամբ վերականգնող եւ սնուցող դիմակներ։ Սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձնեք այն միջոցների վրա, որոնց բաղադրության մեջ առկա են հիալուրոնաթթու, անտիօքսիդանտներ եւ կոլագեն։ Ավելի արդյունավետ դարձնելու համար դիմակները քնելուց առաջ կիրառեք եւ ձեռնոցներ կրեք:

Մի մոռացեք SPF-ի մասին

A-տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթները իսկապես ծերացման ամենակարեւոր կատալիզատորներից մեկն են եւ առաջացնում են պիգմենտացիա: Անպայման պետք է ամեն օր արեւապաշտպան քսուք քսել դեմքին եւ պարանոցին՝ չմոռանալով, իհարկե, ձեռքերի մասին, քանի որ դրա կարիքը քիչ չեն զգում։

Օգտագործեք ռետինոլով գիշերային քսուք

Ռետինոլը երիտասարդության իսկական էլիկսիր է։ Այն խթանում է կոլագենի եւ էլաստինի արտադրությունը եւ թույլ չի տալիս մաշկին կորցնել առաձգականությունն ու հարթությունը: Դուք կարող եք օգտագործել գիշերային դեմքի խնամք ձեռքերի մաշկի վրա, կիրառեք փոքր քանակությամբ միջոցներ եւ մանրակրկիտ տրորեք, մինչեւ միջոցը ներծծվի:

Աղբյուրը՝ Ivona.ua

 



© NEWS.am STYLE