Մահացել է Վալերի Տոդորովսկու կինը՝ դերասանուհի Եվգենյա Բրիկը

11:09   11 փետրվարի, 2022

41 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Եվգենյա Բրիկը՝ հայտնի պրոդյուսեր Վալերի Տոդորովսկու կինը, հայտնել է լրագրող Կատերինա Գորդեեւան։

View this post on Instagram

A post shared by Evgenia Brik/Евгения Брик (@evgeniabrik)

«Ամենագեղեցիկներից, ուրախներից ու կյանքին հավատացողներից մեկը։ Յուրօրինակ գեղեցկություն ու կայուն բնավորություն ունեցող կին։ Ժենյան չէր ցանկանում, որ ինչ-որ մեկն իմանար, որ ինքը հիվանդ է։ Կարծում եմ՝ նրա համար տհաճ կլիներ, եթե սկսեին քննարկել մանրամասները։

Ժենյան դուստր ունի՝ Զոյան, որին անսահման սիրում էր, ամուսին՝ Վալերի Տոդորովսկին, հայր ու մայր։ Նրանց ցավակցում եմ։ Եվ ուժ մաղթում, որովհետեւ հիմա հարկավոր է լինելու սովորել ապրել առանց Ժենյայի։ Լուսավոր հիշատակ»,- գրել է Գորդեեւան։

Դերասանուհին հայտնիություն է ձեռք բերել  «Оттепель», «Стиляги», «Географ глобус пропил» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։



© NEWS.am STYLE