Պաշտոնական․ Ալեքսանդր Մասլյակովի փոխարեն Ուրախների եւ հնարամիտների ակումբի խաղերը կվարի Դմիտրի Նագիեւը

15:25   11 փետրվարի, 2022

Ուրախների եւ հնարամիտների ակումբի նոր հաղորդավար կդառնա դերասան եւ շոումեն Դմիտրի Նագիեւը, հայտնում է հեռուստախաղի ինստագրամյան էջը։

«ՈւՀԱ-ի բարձրագույն լիգան հրավիրում է նոր եթերաշրջանին։ Փետրվարի 17-ին տեղի կունենան առաջին մեկ ութերորդի նկարահանումները։ Խաղը կվարի Դմիտրի Նագիեւը»,- ասված է հրապարակման մեջ։

Այն մասին, որ Նագիեւը կարող է վարել հաղորդումը, փետրվարի 7-ին հայտնել է դերասան Դենիս Կոսյակովը։ ԱւՀԱ-ի անփոփոխ հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովն առաջիկա խաղերը բաց կթողնի հիվանդության պատճառով։ Նա փետվարի 2-ին տեսաուղերձով հայտնել է, որ կրկին վարակվել է COVID-19-ով։



© NEWS.am STYLE