«Համեստ, հմայիչ»․ Անահիտ Կիրակոսյանի ֆոտոշարքը

20:47   11 փետրվարի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր միկրոբլոգում մի քանի լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։

273504858_691273735196320_2443046608055197582_n.webp.jpg (85 KB)

Անահիտը ֆոտոշարքի համար սպիտակ զգեստ է ընտրել, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր ականջօղերը։ «Ահա իմ սպիտակ ֆոտոշարքը»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են նրան բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Շատ գեղեցիկ եք, համեստ, հմայիչ եւ միաժամանակ լավ մայր», «միշտ ճաշակով Անահիտ Կիրակոսյան, եւ ամենակարեւորն առանց պլաստիկա եւ բոտոքս»։

273525731_2770410313253253_430336341027679071_n.webp.jpg (88 KB)

Օրերս տեղադրված կադրերում Անահիտն ու նրա ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ դերասանուհին կրում էր երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր։ «Սեր ենք ուղարկում Ձեզ, - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE