«Կաղամարի խաղը» սերիալի դերասանուհի Հո Յեն Չոնը նկարահանվել է Louis Vuitton ընկերության համար

22:18   11 փետրվարի, 2022

Հարավկորեացի դերասանուհի եւ մոդել Հո Յեն Չոնը, որը գլխավոր դեր է խաղացել Netflix-ի «Կաղամարի խաղը» սերիալում, նկարահանվել է Louis Vuitton-ի նոր գովազդային արշավում: Այս մասին հայտնում է Hypebae-ն։

1644582223487564.jpg (187 KB)

Լուսանկարիչ Դեւիդ Սիմսի կողմից արված լուսանկարներում կարելի է տեսնել նաեւ դերասանուհիներ Սթեյսի Մարտինին եւ Սամարա Ուիվինգը: Արշավի հերոսուհիները փորձել են Louis Vuitton-ի գարուն-ամառ հավաքածուի իրերը՝ ոգեշնչված XIX դարի գեղագիտությամբ:

1644582223318081.jpg (234 KB)

Դրանց թվում են երեկոյան զգեստներ, վերարկուներ, ջինսեր, տաբատներ, կիսաշրջազգեստներ եւ բաճկոններ։ Կերպարներն ամբողջացնում են ակնոցները, պայուսակները եւ սանդալները:

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE