«Սպիտակ հագուստով մի տղա մոտակա սուպերմարկետից ջուր գնեց ինձ համար». սիրային բլից Աստղիկ Սաֆարյանի հետ

14:25   12 փետրվարի, 2022

Սուրբ Սարգսի տոնի առթիվ NEWS.am STYLE-ը սիրային հարցաշար է առաջարկել Աստղիկ Սաֆարյանին, որին երգչուհին սիրով համաձայնել է ու պատասխանել սիրո մասին ամենատարբեր հարցադրումներին, պատմել նաեւ այն հետաքրքիր երազը, որը տեսել է առաջին ու վերջին անգամ աղի բլիթ փորձելուց հետո:

Աստղիկ, առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:

Շատերի նման չեմ ասի` «մանկապարտեզում», քանի որ միշտ այդ պատասխանը համարել եմ հարցից խուսափելու ամենաստանդարտ տարբերակներից մեկը։ Ըստ իս՝ մանկապարտեզի տարիքի երեխան չի կարող գիտակցել՝ ինչ է նշանակում սիրահարվել։
Ահա՝ եւս մեկ տարբերակ այս հարցից խուսափելու համար (ծիծաղում է):

273620337_505120037644065_2129410844199432859_n.jpg (86 KB)

Ո՞ր տարիքում ես, իսկապես, սիրել:

Ես հուսով եմ, որ իրական Սեր ինձ դեռ կհանդիպի. այս անգամ հուսով եմ՝ հավերժ։

Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ քեզ:

Փոխադարձ, հավասար սեր, նվիրվածություն, հավատարմություն, հոգատարություն, փոխադարձ հարգանք ու գնահատում, միմյանց հասկանալու, մեկը մյուսով հպարտանալու, մեկը մյուսի հաջողությամբ ուրախանալու, իսկ տխրությամբ՝ աջակցելու ու կողքին լինելու, միշտ միմյանցով հիանալու կարողություն։ Չնաշխարհիկ եմ, չէ՞ (ծիծաղում է):

273686204_505120050977397_7698857598517188408_n.jpg (74 KB)

Ե՞րբ է պետք դադարել պայքարել սիրո համար:

Երբ դա միակողմանի է։ Իսկ երբ դա, իսկապես, փոխադարձ է, այդ դեպքում պայքարելու կարիք եւ առիթ չի լինում:

Հայտնի մարդու սիրահարված եղե՞լ ես:

Ոչ, փոխարենը եղել է, որ հայտնի մարդկանցից ինձ են սիրահարվել եւ ցուցաբերել մեծ հետաքրքրություն, բայց քանի որ դա իրենց կողմից միակողմանի էր, բնական է, որ չեմ թողել, որ դա ընկերական աստիճանից վերածվի ավելիին։

273754734_505120044310731_6575220400896665765_n.jpg (90 KB)

Ե՞րբ ես առաջին անգամ աղի բլիթ փորձել:

Վերջին անգամ առաջին անգամ եմ փորձել (ծիծաղում է):

Ի՞նչ երազ ես տեսել:

Մի տղա էր՝ սպիտակ հագուստով, մոտակա սուպերմարկետից շշալցված ջուր գնեց ինձ համար:

Սիրո մասին լավագույն ֆիլմն՝ ըստ քեզ:

Ես վաղուց դադարել եմ սիրային ֆիլմերին հավատալ, հետեւաբար վաղուց դադարել եմ այդ տեսակի ֆիլմեր դիտել։

273618149_505120040977398_6319304727299327598_n.jpg (73 KB)

Սիրո գույնն` ըստ քեզ:

Բալագույնը:

Հանուն սիրո ամենահետաքրքիր արարքը, որ քեզ համար արել են:

Ամենից հետաքրքիրն ու արժեքավորը կլինի այն մեկի կողմից, ով կլինի իմ սիրելի ամուսինը։

Սյունե Առաքելյան

Ֆոտոշարքը՝ Գայանե Տիգրանյանի



© NEWS.am STYLE