«Հիասքանչ»․ Մարինկա Խաչատրյանը՝ ոճային կերպարում

23:41   12 փետրվարի, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։

273536150_148626877538434_8061768916544211979_n(1).jpg (186 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է սեւ բլուզ, նույն երանգի թրենդային տաբատ, որոնք համադրել է բաց երանգի բաճկոնի հետ։ Նրա կերպարն ամբողջական են դարձրել լայնեզր գլխարկը, գոտին ու բարձրակրունկները։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Հիասքանչ», «Տիկնիկ»։

272088662_613379029633523_1158289204228634629_n.jpg (157 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր կանաչ վերնաշապիկի հետ։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Արեւ եմ բերել»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարը ու դրական խոսքեր գրել․ «Պայծառ»։



© NEWS.am STYLE