Գիտեի՞ք արդյոք. «Առաքելությունն անիրագործելի է 3». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

14:07   13 փետրվարի, 2022

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ջեյ Ջեյ Աբրամսի «Առաքելությունն անիրագործելի է 3» (2006թ.) ֆիլմի մասին է:

Եվ այսպես.

1.Ռեժիսորի պաշտոնի համար Քրուզն ընտրեց Դեյվիդ Ֆինչերին, բայց վերջինս նախընտրեց մեկ այլ նախագիծ՝ «Դոգթաունի արքաները»։ Սակայն ապարդյուն, քանի որ նշված նախագիծը, այսպես ասած, նրան բաժին չհասավ:

м2.jpg (68 KB)

2.Ջեյ Ջեյ Աբրամսի «Առաքելությունն անիրագործելի է 3»-ը դարձավ կինոյի պատմության ամենաթանկ ռեժիսորական դեբյուտը։

3.Գլխավոր չարագործի դերը կարող էր խաղալ Քենեթ Բրանան։

4.Ռիկի Ջերվեյսնը ընտրվել է Իթան Հանթի դաշնակցի դերում։ Հետագայում այս դերը բաժին հասավ Սայմոն Փեգին։

5.Սքարլեթ Յոհանսոնը կարող էր նկարահանվել ֆիլմում։

6.Lamborghini-ի պայթյունի տեսարանը իրականում է նկարահանվել, բայց մեքենայի «սիրտը»՝ շարժիչը, այնուամենայնիվ, նախապես դուրս է բերվել։

м1 (1).jpg (77 KB)

7.Իթան Հանթի տան ինտերիերը Ջեյ Ջեյ Աբրամսի տան նմանությամբ է ստեղծվել:

8.Ռեյչել ՄաքԱդամսը մերժել է նկարահանվելու առաջարկը. այդ դերը կատարեց Միշել Մոնագանը:

9.Քերի-Էն Մոսսին առաջարկեցին առանցքային դերերից մեկն այն բանից հետո, երբ Քրուզը ծանոթացավ դերասանուհու «Մարդասպանների որսորդ» ժապավենին(2004 թ.) ։ Սակայն Կարնահանի հեռանալուց և ռեժիսորական կամրջի վրա Աբրամսի հայտնվելուց հետո Քերի-Էն Մոսսի կերպարը հանվեց սցենարից։

м3.jpg (78 KB)

10.«Առաքելությունն անիրագործելի է 3»-ը Թոմ Քրուզի ութերորդ ֆիլմն էր, որը ԱՄՆ-ի ներքին շուկայում հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար:

11.150 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 397 մլն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE