Pantone-ը ներկայացրել է Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա 10 գույները

12:09   13 փետրվարի, 2022

Pantone ինստիտուտը ներկայացրել է Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա հիմնական ներկապնակը, որը մեկնարկում է այսօր եւ կտեւի մինչեւ փետրվարի 16-ը: Նոր սեզոնում մեզ սպասվում է վառ գույների առկայություն, որոնց թվում են «լավային ջրվեժը», «սամոանյան արեւը», «նարնջագույն վագրը» եւ վարդագույն-մանուշակագույնը: Նման ներկապնակ ստեղծելուն կազմակերպությանը ոգեշնչել են անտառները, անիմացիան, վիդեո խաղերը եւ նույնիսկ այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են մատակարարներին որոնելու ձգձգումները:

4744.jpg (71 KB)

«Մի կողմից մենք ուզում ենք հանգստություն, բայց մյուս կողմից վստահ ենք, որ ցանկանում ենք ինչ-որ մի բան, որը կստիպի մեզ ոտքի կանգնել ու շարժվել։ Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում բավականին երկար ժամանակ մեկուսացված լինելը», - ասել է Pantone-ի տնօրեն Լեատրիս Էյսմանը՝ հավելելով, որ վառ հագուստի ընտրությունը կօգնի լիցքավորվել էներգիայով։

 

Աղբյուրը՝ buro247.ru

Լուսանկարը՝ pantone.com



© NEWS.am STYLE