«Սերն ամենակարեւոր զգացումն է, ամենաուժեղն ու պայծառը»․ Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ նոր տեսանյութ է հրապարակել

11:45   13 փետրվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արթուրի հետ։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների ծնողները պարում են։ «Սերը ամենակարեւոր զգացումն է, ամենաուժեղն ու պայծառը: Սերը մեր բոլոր օրերը տոն է դարձնում, ջերմացնում ու ուժ տալիս։ Ինչքա՜ն շատ ենք ուզում խոսել սիրո մասին, բայց հասկանում ենք, որ բառերը չեն հերիքում եւ որ այն նկարագրության կարիք չունի, այն պետք է զգալ։Սիրեք եւ սիրված եղեք», - հրապարակումը մեկնաբանել է գեղեցկուհին։

273718801_366534395286020_6582966692036258984_n.jpg (93 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լուսինեն սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE