Սոնա Ռուբենյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

16:38   13 փետրվարի, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Էմիլի հետ։

273755029_529264071682308_500762963167262265_n.jpg (86 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է  միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում զույգը  ջերմ գրկախառնված է։ Սոնան կրում է հետաքրքիր նախշերով երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը տաղանդավոր երգչուհին չի մեկնաբանել։

271394114_5416120205082674_7458754923369947272_n.jpg (257 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Ավստրիայում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան ձմեռային հագուստ էր կրում ու առաց շպարի էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն։



© NEWS.am STYLE