«Շատ հեռու, բայց շատ մոտ». Սոֆի Դեւոյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետ

15:47   14 փետրվարի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը ջերմ լուսանկար է հրապարակել։

273199376_977480486482698_2812627559862478263_n.jpg (161 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Շատ հեռու, բայց շատ մոտ»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Սոֆին։

270357851_661233421741550_6685382985551608063_n.jpg (117 KB)

Օրերս տեղադրված կադրերում Սոֆին սեւ վերարկու էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխաշոր, գլխարկ, պայուսակ։ «Երեւան։ Մտերմիկ երեկոներ»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆին։



© NEWS.am STYLE