«Այսօր ծնվել է ամուսինս». Ժաննա Լեւինան Գարիկ Մարտիրոսյանին շնորհավորել է զվարճալի տեսանյութով

16:06   14 փետրվարի, 2022

Այսօր ծննդյան օրն է նշում տաղանդավոր շոումեն եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը։ Նա դառնում է 48 տարեկան։ Իրականում Մարտիրոսյանը ծնվել է փետրվարի 13-ին, սակայն ծնողները, կարծելով, թե դա վատ թիվ է, խնդրել են որպես որդու ծննդյան օր նշել 14-ը։ Կատակերգուի կինը՝ Ժաննա Լեւինան, Գարիկին Ինստագրամում շնորհավորել է ծննդյան օրվա առիթով՝ Մարտիրոսյանի մասնակցությամբ զվարճալի տեսագրություն հրապարակելով:

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

«Երբ այսօր քո ծննդյան օրն է, եւ բոլորն անելու են այն, ինչ դու ցանկանում ես։ Հ․Գ․ Այսօր ծնվել է ամուսինս։ Ահա նստած եմ բարեմաղթանքների սպասումով»,- հոլովակը մակագրել է Լեւինա-Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE