«Եվրատեսիլ 2022-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը դեռեւս հստակ չէ». Առաջին ալիքը մեկնաբանում է

18:49   14 փետրվարի, 2022

Երիտասարդ երգչուհի Rosa Linn-ի (Ռոզա Կոստանդյան) մասնակցությունը «Եվրատեսիլ 2022»-ին դեռեւս հաստատված չէ. այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից:

111-1.jpg (86 KB)

«Եվրատեսիլ 2022-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը դեռեւս հստակ չէ»,-նշեց հեռուստաընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով` մրցույթում հայ դեսպանի անունը կհրապարակվի առաջիկայում` Առաջին ալիքի եւ Armenia in Eurovision-ի պաշտոնական էջերի միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մրցույթում Հայաստանի ներկայացուցչի անունն արդեն հայտնի է: Որպես այս տարվա պատվիրակ քննարկվում է Rosa Linn-ի թեկնածությունը:



© NEWS.am STYLE