Կոսմետիկ միջոցներ՝ կաթով պատրաստված

19:14   19 փետրվարի, 2022

Կաթի օգտակար հատկությունների մասին խոսելիս, ակամայից հիշում եք կաթով վաննաների եւ  գեղեցկուհի Կլեոպատրայի մասին։ Սակայն պետք է հիշել, որ կաթը կարելի է օգտագործել նաեւ տարբեր դիմակներ ու սկրաբեր պատրաստելիս։

Ահա դրանցից մի քանիսը։

Դեմքի մաշկը վերականգնող դիմակ

Եթե նկատել եք, որ ձեր դեմքը կորցրել է իր թարմությունը, ապա կարելի է շաբաթական 2-3 անգամ օգտվել ֆրանսիական այս դիմակից։

Դիմակը պատրաստվում է կաթով, կոնյակով եւ կիտրոնի թարմ հյութով (յուրաքանչյուրը 2 թ. գդ. չափաբաժնով)։ Բոլոր բաղադրիչները պետք է խառնել եւ տաքացնել այն աստիճանը, որ հաճելի կլինի ձեր մաշկի համար։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքի վրա եւ թողնել մոտ 10 րոպե։ Իսկ վերջում դեմքին պետք է խոնավեցնող կրեմ քսել։

Կաթով սկրաբ մարմնի համար

Հիանալի միջոց մաշկի տոնուսը բարձրացնելու համար։ Այս սկրաբը պատրաստվում է 4 թեյի գդալ կաթով, 1 բաժակ շաքարով, ½ թեյի գդալ կիտրոնի հյութով, 3-5 կաթիլ վանիլային յուղով եւ 3-4 թեյի գդալ նուշի եւ ձիթապտղի յուղով։ Սկրաբը 5-7 րոպե անհրաժեշտ է մերսող շարժումներով քսել մարմնի վրա , իսկ հետո լվանալ տաք ջրով։ Իսկ ամենավերջում հարկավոր է մաշկը խոնավեցնել հատուկ կրեմի օգնությամբ։

Կաթով պիլինգ՝ դեմքի մաշկի համար

Եւս մեկ բաղադրատոմս. Երեք ճաշի գդալ տաք կամ եռացրած կաթով եւ մեկ ճաշի գդալ վարսակաշիլայով պետք է միատարր զանգված ստանալ եւ թողնել, որ այն խտանա։ Այնուհետեւ դիմակը կարելի է քսել դեմքին՝ թողնելով 10 րոպե, ինչից հետո արդեն կարելի է տաք ջրով լվանալ։ Իսկ ամենավերջում դեմքը հարկավոր է մաքրել երիցուկի, անանուխի կամ որեւէ այլ խոտաբույսի թուրմով պատրաստված սառույցով։

 

 

Աղբյուրը՝ rumed4u.ru



© NEWS.am STYLE