«Փայլում ես». Իննա Խոջամիրյանը՝ ոճային կերպարում

14:45   15 փետրվարի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

inna khojamiryan-1.jpg (122 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իննան սեւ վերարկու է կրում, որը համադրել է նույն գույնի երկարաճիտների հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր։ «Նա»,- հրապարակումը կարճ մակագրել է Իննան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Փայլում ես»։

272982703_856727091754228_5581097551848682216_n(1).jpg (188 KB)

Ավելի  վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ շրջազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջական էին դարձնում սպիտակ, ոճային ժակետն ու բարձրակրունկները։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Իննան խոսել է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտի մասին․ «ՎԵՐՋ... Բառի բուն իմաստով։ Շնորհակալ եմ իմ հավատարիմ ու ամենասիրելի հեռուստադիտող։ Շնորհակալ եմ Շանթ ՀԸ, շնորհակալ եմ.........Կարոտելու եմ... Ես ձեզ շատ եմ սիրում...»։



© NEWS.am STYLE