Պավել Վոլյան գիրք է գրել

23:32   15 փետրվարի, 2022

Հեռուստահաղորդավար Պավել Վոլյան արկածային վեպ է գրել՝ «Փեթերսներ․ օվկիանոսների երեխաներ», որը նախատեսված է բոլոր տարիքի մարդկանց համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ռուս կատակերգու եւ հեռուստահաղորդավար Պավել Վոլյան կթողարկի իր առաջին արկածային վեպը բոլոր տարիքի ընթերցողների համար՝ «Փեթերսներ․ օվկիանոսի երեխաները»։ Աուդիոգիրքն արդեն հնարավոր է լսել Storytel միջազգային ծառայությունում»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով  Storytel-ի մամուլի ծառայությանը։

Աուդիոգիրքն արդեն հիմա հնարավոր է լսել Storytel հարթակում, իսկ գրքի տեսքով այն կհրատարակվի մարտի 20-ին։ Սյուժեն պտտվում է գլխավոր հերոսի՝ իննամյա Մայքլի շուրջը։ Նրա մայրը Պոլինեզիա է մեկնել, եւ նա հոր՝ Ջորջի եւ քրոջ՝ Էյշայի հետ սկսում է լողալ՝ նրան գտնելու համար։ Վոլյան խոստովանել է, որ իրեն գիրք գրելու են դրդել պատմությունները, որոնք ինքը հորինել է իր երեխաներին քնելուց առաջ պատմելու համար։

«Մեր երեխաներն անկախ իրենց կամքից գլխավոր հերոսների նախատիպեր են դարձել։ Ինչ-որ պահի հեքիաթն այնքան է ընդլայնվել, որ մի շաբաթը չի բավարարել այն մաս-մաս քնելուց առաջ պատմելու համար։ Եվ հասկանալի դարձավ, որ հարկավոր է գիրք գրել»,- նախաբանում պատմել է նա։

 



© NEWS.am STYLE