19:45 15 փետրվարի, 2022Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
View this post on Instagram
Ինստագրամայն էջում տեղադրված լուսանկարում Զարուհին պատկերված է ամուսնու հետ։ «Ժամանակները փոխվել են, կյանքի ընթացքը եւ արագությունը՝ նույնպես։ Ոմանք համակերպվում են, որոշները՝ ոչ։ Մի բան, սակայն, մնում է նույնը։ Պիտի հասցնես սիրել։ Շատ սիրել։ Այլապես կկորսվես այս կյանքի կարուսելի մեջ եւ չես նկատի՝ ինչպես թռավ ժամանակը, իսկ դու չհասցրեցիր ամենակարեւորը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս հրապարակված լուսանկարում Զարուհի Բաբայանը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր բլուզի հետ եւ սպորտային կոշիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուաները՝ գլխարկ, կարմիր պայուսակ։ «Կան գույներ եւ համադրություններ, որոնց անդավաճան հետեւում եւ սիրում են բոլորը»,- գրել էր նա։