12:11 16 փետրվարի, 2022Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Իննան բաց գույնի տաբատ է կրում ու մուգ շապիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայատիչ դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան սեւ վերարկու էր կրում, որը համադրել էր նույն գույնի երկարաճիտների հետ։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր, կերպարն ամբողջական էր դարձրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր։ «Նա»,- հրապարակումը կարճ մակագրել էր Իննան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Փայլում ես»։