Ինչպես ժամանակակից տեսք ունենալ «մայրիկի» ջինսերով․ թոփ կերպարներ

14:14   20 փետրվարի, 2022

Mom jeans-ը վերջնականապես ամրապնդվեց սեզոնի նորաձեւ ջինսեր ստատուսում։ Ժամանակն է ոչ միայն գտնել քեզ համար իդեալական տաբատը, այլեւ մի քանի նորաձեւ, եւ ամենակարեւորը, ժամանակակից կերպարներ ստեղծել։

Արտահայտիր բնավորությունդ

43abf65d2c73643a5a84d05492eb7a9c_cropped_666x833.jpg (140 KB)

Զիլ կերպարի բաղադրատոմսը պարզ է. ջինսերին ավելացնում ենք կոշտ երկարաճիտներ, կարճ ու սեւ բլուզ, ծավալային վերնազգեստ։ Օրինակ, կոպիտ բաճկոն կամ գարնանային տարբերակ՝ նորաձեւ օվերսայզ թրենչ։ Կերպարն ամբողջական դարձնելու համար օգնության կգան զանգվածային վզնոցը, պայուսակը։

Հարմարավետությունը վեր է ամեն ինչից

2899120d1600c9bc5f5e7d67de7f8dac_cropped_666x829.jpg (111 KB)

Mom ջինսերը հյուգե ոճի համար հիանալի բազա կարող է լինել։ Դրանք լրացրու ծավալային սվիտերով կամ բաց երանգի հուդիով եւ նույն գույնի հարմարավետ կոշիկներով։ Որպես վերնահագուստ ընտրեք մինչեւ ազդրերը հասնող լայն փքաբաճկոն, իսկ գարնանը փոխարինեք այն վերնաշապիկի ոճով բաճկոնով: Հարմարավետ, պարզ եւ աննկարագրելի ոճային։

Եղիր կանացի

a38841709e78890151fdde152f73951e_cropped_666x833.jpg (142 KB)

Իսկ, ո՞վ է ասում, որ ջինսե հագուստով չի կարելի կանացի տեսք ունենալ: Առաջարկում ենք մի հիանալի միջոց, թե ինչպես պետք է համադրել զգեստապահարանի առավել հարմարավետ տարրն ու  էլեգանտ իրերը։ Ջինսը կրիր ազատ ձեւվածքի, երկար բրդյա վերարկուի հետ, իսկ կերպարն ամբողջացրու բարձրակրունկ կոշիկներով։ Որպես բազա կսազի նույն երանգի սովորական բլուզը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE