Ալեքսիս Օհանյանի նվերը․ Սերենա Ուիլյամսի նշանադրության մատանին հայտնվել է ամենագեղեցիկ ու արտասովոր զարդերի ցանկում

10:44   17 փետրվարի, 2022

Իտալական «Grazia» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է ամենագեղեցիկ ու արտասովոր նշանադրության մատանիների ցանկը, որում ներառվել է նաեւ գործարար Ալեքսիս Օհանյանի նվերը Սերենա Ուիլյամսին։

2fe42b7caca8f37d367de2b9f51cb3d0_cropped_1332x1000.jpg (144 KB)

Հայտնի մարզիկի սիրելին գիտեր, որ հարկավոր է զարմացնել նրան՝ ցանկալի «այո»-ն լսելու համար։ Ալեքսիսը 10 կարատ քաշով ադամանդով զարդարված զարդ է ընտրել, որի երկու կողմերում ավելի փոքր քարեր են տեղադրված․ արժանի տարբերակ օլիմպիական չեմպիոնուհու համար։

Ցանկում են ներառվել նաեւ Մեգան Ֆոքսի, Էմիլի Ռատակովսկու, Քեթի Փերիի եւ Քեյդ Միդլթոնի մատանիները: 



© NEWS.am STYLE