«Գեղեցկուհի». VARDA-ի էլեգանտ լուքը

21:45   17 փետրվարի, 2022

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

272969168_457958426026045_4016752831010053970_n.jpg (113 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում պարուհին վագրային պրինտով վերնաշապիկ է կրում, որը համադրել է սեւ շրջազգետսի հետ։ VARDA-ն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

259130165_993405498201391_4177615089244807001_n.jpg (146 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում պարուհին զոլավոր զգեստ էր կրում։ VARDA-ն կարճ, շեկ մազերով էր։ Բնական շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Երբ բաց կողմ ես անցել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչն է ինձ ավելի շատ սազում՝ բաց գույնի մազերը, թե՞ բաց գույնի աչքերը։ Թե ամեն ինչ թողնենք, ինչպես կա»,- մեկնաբանություններում գրել էր նա։  



© NEWS.am STYLE