Մերիլին Մոնրոն՝ Chanel No. 5-ի նոր տեսանյութում

15:17   2 նոյեմբերի, 2013

Chanel-ը չի դադարում զարմացնել: Եթե ավելի վաղ օծանելիքի դեմքը մոլորակի գլխավոր սրտակերներից էր՝ ոմն Բրեդ Փիթ, ապա հիմա Chanel No. 5 օծանելիքը գովազդում է ոչ այլ ոք, քան բոլորի սիրելի գեղեցկուհի Մերիլին Մոնրոն:

Chanel-ը գովազդային հոլովակի դեմք է դարձրել անցյալ դարի աստղ Մերիլին Մոնրոյին: Այդ մասին ապրանքանիշի ներկայացուցիչները հաղորդել էին հոկտեմբերի սկզբին, իսկ օրերս ներկայացրել են նաեւ գովազդային հոլովակը:

 

Ի դեպ, ե՛ւ հոլովակը, ե՛ւ տպագիր գովազդը սեւ-սպիտակ է: Չնայած Chanel-ն արդեն ներկայացրել է օծանելիքով Մերիլինի բացառիկ երեք լուսանկար, ընկերության ներկայացուցիչը դեռեւս չի հաղորդում, թե ո՞րն է դառնալու կենտրոնականը:

 

Հետաքրքիր է, որ տեսանյութը պարունակում է 1960 թվականին Marie Claire-ին Մոնրոյի տված հարցազրույցից լեգենդար հատվածի աուդիոձայնագրությունը. «Ինձ միշտ հարցնում են. «Ի՞նչ եք հագնում անկողնում: Գիշերազգեստի միայն վերեւի՞ հատվածը: Կամ ներքեւի՞նը»: Իսկ ես պատասխանեցի. «Ես միայն Chanel No.5 եմ հագնում»: Եվ այդ իսկական ճշմարտություն է: Բացի այդ, չէի ցանկանում ասել, որ մերկ եմ քնում»:



© NEWS.am STYLE