«Չեմ կարողանում այսպես ապրել». անհաջող պլաստիկ միջամտությունից հետո Լինդա Եվանգելիստան առաջին անգամ նկարահանել է ամսագրի ֆոտոշարքում

16:22   17 փետրվարի, 2022

90-ականների ամենապահանջված մոդելներից մեկը՝ Լինդա Եվանգելիստան, անհաջող լիպոսակցիայից հետո առաջին անգամ հայտնվել է «People» ամսագրի շապիկին․ միջամտությունը վեց տարի առաջ նրա դեմքն ու մարմինը փոխել է անճանաչելիության աստիճանի։

Աստղը հարցազրույց է տվել, որի ընթացքում անկեղծորեն պատմել է հուզական եւ ֆիզիկական ցավի մասին, որը վերջին տարիների ընթացքում դառնացրել է նրա կյանքը։ Մոդելի խոսքով՝ երբ բժիշկն իր մոտ «պարադոքսալ ճարպային հիպերպլազիա» է ախտորոշել եւ հայտնել, որ ոչ մի դիետա եւ վարժությունները չեն շտկի իրավիճակը, ինքը դեպրեսիա է ունեցել եւ մենակյաց է դարձել։

View this post on Instagram

A post shared by Linda Evangelista (@lindaevangelista)

«Ինձ դուր էր գալիս պոդիումում լինել։ Բայց ես վախենում էի հանդիպել ծանոթներիս։ Ես այլեւս չեմ կարողանում այդպես ապրել, թաքնվել ու ամաչել։ Ես պարզապես այլեւս չեմ կարող ապրել այդ ցավի մեջ։ Եվ վերջապես ես պատրաստ եմ խոսել»,- հարցազրույցի ընթացքում հայտարարել է աստղը։

2021թ․-ի սեպտեմբերին Լինդա Եվանգելիստան պարզաբանել է, թե ինչու է դադարել ներկայանալ հանրությանն ու թե ինչու է ավարտել մոդելային կարիերան։

 



© NEWS.am STYLE