ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 փետրվարի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը սիրային հարցերում պետք է ամբողջովին վստահեն ճակատագրին եւ բացեն այն բոլոր դռները, որոնց միջով այն կարող է ներս մտնել: Նրանք չպետք է իսկույն մերժեն բոլոր առաջարկությունները կամ էլ արհամարհեն այսօր իրենց տված խորհուրդները: Այսօր Խոյերը պետք է շարժվեն կյանքին եւ մարդկանց ընդառաջ եւ բաց չթողնեն տնից դուրս գալու ցանկացած հնարավորություն.թող որ նույնիսկ պարզապես ընկերների հետ: Այնտեղ նրանք կարող են ռոմանտիկ ծանոթություն հաստատել կամ էլ ինչ-որ կարեւոր տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող անձնավորության մասին:

ՑԼԵՐ

Այսօր այն օրն է, երբ Ցլերը եւ նրանց սիրելիները ընդունակ կլինեն փոքր ռոմանտիկ խելաեղությունների: Հնարավոր է, որ Ցլերը հանկարծ կցանկանան առանց որեւէ առիթի իրենց ընտրյալներին ծաղկեփունջ նվիրել կամ մեկ այլ նվեր պարգեւել, իսկ երեկոյան մոմերով ընթրիք կազմակերպել: Պետք չէ դիմադրել այդ հիանալի մղումներին: Թող որ ձեր սերը հեքիաթի նմանվի.եթե ոչ ամեն օր, ապա գոնե երբեմն, ինչպես, օրինակ, այսօր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները կարող են տրվել իրենց սիրելիների առջեւ մելամաղձոտ եւ մտածկոտ ցուցադրելու գայթակղությանը: Մասամբ այդ պայմանավորված է նրանով, որ նրանք իրոք այսպիսի տրամադրություն կունենան, մասամբ էլ նրանք կցանկանան երկրորդ կեսերի մոտ կարեկցանքի զգացում առաջացնել: Երբեմն այնքան հաճելի է ցուցադրել սեփական թուլությունները՝ թույլ տալով սիրելիներին խղճալ եւ մխիթարել որեւէ նվերով: Սակայն Երկվորյակները պետք է հաշվի առնեն այն փաստը, որ այդ համարը այս անգամ չի անցնի: Այսօր նրանք կարող են շատ ավելին ստանալ ժպիտների, այլ ոչ թ արցունքների օգնությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դժբախտաբար, այսօր աստղերը Խեցգետիններին չեն պարգեւի ըմբռնման եւ ներողամտության ունակություն սիրելիների հետ շփման մեջ: Ճիշտ հակառակը՝ նրանք կարող են նրանց հաղորդել համառություն եւ սեփական իրավունքները ամեն գնով պաշտպանելու ցանկություն: Խեցգետիններին ամեն քայլափոխին կթվա, թե նրանց իրավունքները վտանգված են: Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, եթե այդ պատճառով նրանց եւ զուգընկերների միջեւ նյարդայնացած իրավիճակ ստեղծվի, որը կարող է ավարտվել իսկական փոթորիկներով: Վեճերից խուսափելու համար հարկավոր է այս օրը միմյանցից առանձին անցկացնել կամ էլ համբերատարությամբ եւ բարությամբ զինվել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են Առյուծներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների պահն է հասունացել: նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն այտնվել են նրանց հորիզոնում եւ շատ շուտով կբարձրաձայնեն իրենց գոյության մասին: Նույնիսկ եթե Առյուծները կարծում են, թե ինչի մասին է խոսքը, ամենայն հավանականությամբ նրանք սխալվում են.փոփոխությունները կարող են անսպասելի լինել ինչպես իրենց, այնպես էլ իրենց զուգընկերների համար: Միակ քայլը, որ Առյուծները կարող են այսօր կատարել, բարոյապես պատրաստվելն է եւ այն անակնալների ընդունումը, որոնք ճակատագիրը պատրաստել է իրենց համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը Առյուծներին մտքերի եւ զգացմունքների հակասություն կհաղորդեն: Նրանք իրենք էլ կարող են լավ չհասկանալ, թե ինչ են ցանկանում, իսկ նրանց սիրելիներին այսօր կարելի է միայն կարեկցել: Հնարավոր է, որ Առյուծները կնյարդայնանան այն պատճառով, որ ակամա համեմատում են իրենց զուգնկերներին անցյալում թողած որեւէ մեկի հետ: Անշուշտ նրանց անցյալ հարաբերություններում շատ լավ բաներ կային, սակայն չէ՞ որ նրանք գտնվում են այստեղ եւ այսօր: Եւ միայն հասկանալով այդ՝ Առյուծները կկարողանան առաջ շարժվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին իրենց սիրելիների հետ անկեղծ զրուցելու բացառիկ նարավորություն կընձեռնվի: Արժե, որպեսզի նրանք միմյանց հետ կիսվեն այն ամենով, ինչի մասին վաղուց էին ցանկանում պատմել: Աստղերը խոստանում են, որ այսօր նման զրույցը կարող է որ միայն Կույսերի ուսերից հանել ծանր բեռը, այլ նաեւ օգնել նրանց լուծել հասունացած խնդիրները: Բարձրաձայնելով այդ ամենը՝ Կույսերը կհասկանան, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եւ նրանք ամեն ինչ կարող են իրենց, երբ ընտրյալների հետ են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները ընդունակ են կես բառից հասկանալ իրենց սիրելիներին: Նրանք ներդաշնակ տրամադրված կլինեն եւ կարող են իրոք զգալ միմյանց: Ահա թե ինչու հենց այսօր արժե, որպեսզի Կշեռքները զրուցեն իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ թյուրիմածություններ գոյություն ունեն, ապա այսօր հիանալի պահ է ամեն ինչ հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին զսպել իրնց քննադատական տրամադրվածությունը: Նրանք այսօր աչքի կընկնեն սրամտությամբ եւ սուր կատակներով, սակայն եթե այսօր Կարիճները այն ուղղեն դեպի իրենց սիրելիներին, ապա այդ կարող է նրանց ինքնասիրությանը զգալի հարված հասցնել: Սրամտելու փոխարեն Կարիճները պետք է հնարավորինս զուսպ լինեն իրենց զուգընկերների հետ: Իսկ մինչ վաղը հնարավորինս լռելը ամենալավ տարբերակն է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը կդրդեն Աղեղնավորներին մի փոքր արկածախնդրության դիմել, որը կարող է նոր մակարդակի հասցնել սիրելիների ետ նրանց հարաբերությունները: Այս կարող է դրսեւորվել փոքր համատեղ խելահեղության կամ անկեղծ զրույցի միջոցով, որոնց երկուսն էլ վաղուց չէին համարձակվում դիմել: Այսօր ընտրությունը Աղեղնավորներինն է.նրանք կարող են չզբաղվել փորձարարությամբ եւ իրենց սիրային արաբերություններում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Սակայն կարելի է նաեւ արկածախնդրության դիմել եւ նրանց էքզոտիկա եւ անսպասելիություն հաղորդել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները մտորեն այն հարցի շուրջ, թե ինչ են նրանք փնտրում սիրո մեջ, եւ որն է նրանց կյանքում տեղի ունեցող անհարթությունների պատճառը: Գուցե Այծեղջյուրները ձգտում են ավելի լուրջ եւ խորը հարաբերությունների՞: Այդ դեպքում արժե, որպեսզի նրանք փնտրեն այնպիսի զուգընկերների, ովքեր օժտված են նույնչափ լուրջ զգացմունքներով, ինչպես եւ իրենք: Ոչ տեւական սիրավեպերը միայն հավելյալ բարդություններ կստեղծեն եւ կարող են ներքին դատարկության զգացողություն ստեղծել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը Ջրհոսներին երազկոտ, ռոմանտիկ եւ նույնիսկ փոքր ինչ ցրված տրամադրություն կհաղորդեն: Նրանց գլուխները լցված կլինեն առօրյա կյանքից հեռու երազանքներով: Այսպիսի վիճակում Ջրհոսները, հեքիաթային հերոսների պես, պատրաստ են դեմ առ դեմ հանդիպել ամենաանհավանական արկածներին: Երբ հավատում ես հրաքների, նրանք, որպես կանոն, իրականանում են:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրո հարցում Ձկները չպետք է շտապեն: Նրանք պարզապես չեն ունենա բավականաչափ էներգիա միանգամից իրենց նպատակները ի կատար ածելու համար: Ահա թե ինչու անհանգստանալու փոխարեն Ձկները այսօր պետք է կանգ առնեն եւ մի լավ մտորեն իրենց հետագա գործողությունների շուրջ: Հնարավոր է, որ նրանք պետք է բաշխեն իրենց գործողությունները ըստ շրջանների: Թող որ նրանց նախագիծը մի քանի օր կամ շաբաթ տեւի, սակայն այն կօգնի զուր չվատնել Ձկների ուժերը:



© NEWS.am STYLE