Զգեստ՝ Դիանա Ֆոն Ֆյուրսթենբերգից (ֆոտո)

11:16   10 նոյեմբերի, 2012

Աշխարհում ճանաչված դիզայներ Դիանա Ֆոն Ֆյուրսթենբերգը հայտնի է իրար վրա եկող առասպելական զգեստով։ Հենց նրան է պատկանում կանացի նման հանդերձանքի գաղափարը։ Դիզայների խոսքով, դասական զգեստը ստեղծվել է արքայազն Ֆոն Ֆյուրսթենբերգի հետ ամուսնալուծությունից ու հարաբերությունները խզելուց հետո։ Դիանան ցանկացել է ստեղծել այնպիսի զգեստ, որը կխորհրդանշի անհատականություն, կանացիություն եւ ներքին ուժ։

Ինչպես հաղորդում է FashionTime.ru - ը, ամուսնուց բաժանվելուց հետո նա իր մեջ անասելի ուժ է զգացել եւ ընդամենը 1 շաբաթում կարողացել է վաճառել 25 հազար զգեստ։ «Ես պարզապես պայթեցի։ -պատմում է Դիանան։ Սովորաբար հեքիաթն ավարտվում է, երբ չքնաղ աղջիկն ամուսնանում է արքայազնի հետ, իսկ իմը սկսվեց՝ հենց ամուսնական հարաբերություններն ավարտվեցին»։



© NEWS.am STYLE