16:09 2 նոյեմբերի, 2013Կանադացի 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերն իր Believe world tour համերգային շրջագայության շրջանակում ժամանել է Բրազիլիա: Նրա երկրպագուները, աստղին տեսնելով պատշգամբում կանգնած, փորձել են ներխուժել հյուրանոց: Daily Mail-ի փոխանցամբ, Բիբերի համերգի տոմսերի վաճառքից 50 օր առաջ դրանց համար արդեն հերթագրվում էին:
Բիբերն իջեւանել է Ռիո դե Ժանեյրոյի Copacabana Hotel-ում: Նրա շուրջ հարյուր երկրպագուներ հյուրանոցի շրջակայքում վրաններ են տեղադրել:
Երբ երգիչը դուրս է եկել պատշգամբ, երկրպագուներն անմիջապես նկատել են իրենց կուռքին եւ որոշել ցուցադրել նրա ստեղծագործությունների հանդեպ իրենց սերը:
Երիտասարդները սկսել են աղմկել եւ վանկարկել նրա անունը: Բիբերը նրանց նկարել է iPhone-ով:
Որոշ ժամանակ անց ամբոխը չի դիմացել եւ ներխուժել է հյուրանոցի տարածք: Իհարկե, հյուրանոցի եւ աստղի անձնական թիկնապահների շնորհիվ շենք մտնել նրանց չի հաջողվել:


Լուսանկարները՝ Splash-ի